ՄԱԿ-ում բարձրացվել է Երևանում ադրբեջանական ժառանգության ոչնչացման հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 ՄԱԿ-ում բարձրացվել է Երևանում ադրբեջանական ժառանգության ոչնչացման հարցը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:38     20 10 2022    
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդհանուր քննարկումների ժամանակ ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ Երևանում վանդալիզմի գործողություններ են կատարվել Ադրբեջանի պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների նկատմամբ։

Armenia.Az-ի փոխանցմամբ՝ Իրավունքների և զարգացման միջազգային ինստիտուտի (International Institute for Rights and Development-Geneva, IRDG) ներկայացուցիչ Ասմիտա Բայդյան իր ելույթում նշել է, որ Երևան քաղաքում, որտեղից 19-20-րդ դարերում տեղի ադրբեջանցի բնակչությունը բռնի տեղահանվել է, աննախադեպ մշակութային ցեղասպանություն է իրագործվել ադրբեջանական ժառանգության նկատմամբ:

IRDG-ի ներկայացուցիչն ասել է, որ Երևանում պետականորեն կազմակերպված մշակութային վանդալիզմը մասշտաբային հակաադրբեջանական արշավի մի մասն է, որի նպատակն է ոչնչացնել քաղաքի ադրբեջանցիներին պատկանելիության բոլոր իրեղեն ապացույցները. «Չնայած այն հանգամանքին, որ 20-րդ դարի սկզբին Էրիվանի գավառի (ժամանակակից Երևան) տարածքում գրանցված էր 310 մզկիթ, այսօր քաղաքում մնացել է միայն մեկը՝ Կապույտ մզկիթը։ Չնայած աղավաղմանը և մզկիթի ավերմանը, Կապույտ մզկիթի անվանումը (Göy məscid) ադրբեջաներեն անվանումն է»։

Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ադրբեջան  


Լրահոս