Օմբուդսմենը հանդես է եկել՝ հայերի կողմից ադրբեջանցիների գերեզմանները ավերելու հետ կապված կոչով
 Օմբուդսմենը հանդես է եկել՝ հայերի կողմից ադրբեջանցիների գերեզմանները ավերելու հետ կապված կոչով
17:42     17 10 2022    
Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան հանդես է եկել՝ հայերի կողմից ադրբեջանցիների գերեզմանները ավերելու հետ կապված կոչով:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են օմբուդսմենի գրասենյակից, սոցիալական ցանցերում հերթական տեսանյութ է տարածվել, որում պատկերված են էթնիկական ատելության քաղաքականության հետևանքները, որը երկար տարիներ է ադրբեջանցիների նկատմամբ ձևավորել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը.

«Ինչպես տեսնում եք, հայերը վանդալիզմ են իրականացրել՝ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանի Խանքենդի քաղաքում թաղված ադրբեջանցիներին պատկանող տապանաքարերի նկատմամբ։ Այս գործողությունները կատարվել են դիտավորյալ և ատելության հողի վրա։ Նկատի ունենալով, որ միջազգային մակարդակով Ադրբեջանի մասին թյուր պատկերացում ստեղծելուն ուղղված Հայաստանի քայլերը վերջին շրջանում ավելի լայն տարածում են գտել, կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը՝ անտարբեր չմնալ վանդալիզմի նման դեպքերի նկատմամբ, տարածաշրջանում արդար խաղաղության և անվտանգության ապահովման համար, կանխել ազգամիջյան և կրոնական ատելություն հրահրող սադրիչ գործողությունների կատարումը, միջոցներ ձեռնարկել Հայաստանին ատելության քաղաքականություն վարելուց զերծ պահելու համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան  


Լրահոս