Թուրքիայի դեսպան. Մենք չենք մոռացել և թույլ չենք տա մոռանալ Գյանջայի ահաբեկչությունը
  Թուրքիայի դեսպան.  Մենք չենք մոռացել և թույլ չենք տա մոռանալ Գյանջայի ահաբեկչությունը
14:09     17 10 2022    
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչըն իր ցավակցությունն է հայտնել Գյանջայում տեղի ունեցած ահաբեկչության 2-րդ տարելիցի կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, դեսպանն այդ կապակցությամբ գրառում է արել Twitter-ի իր էջում.

«Հայաստանի կողմից Գյանջայի և խաղաղ բնակիչների հրթիռակոծության 2-րդ տարելիցին մենք գնում ենք Գյանջա՝ հարգելու նահատակների հիշատակը։ Մենք չենք մոռացել և թույլ չենք տա, որ մոռացվի Գյանջայի ահաբեկչությունը»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս