ԱԳՆ-ն մեկնաբանել է ադրբեջանական գերեզմանների նկատմամբ իրականացված վանդալիզմը
 ԱԳՆ-ն մեկնաբանել է ադրբեջանական գերեզմանների նկատմամբ իրականացված վանդալիզմը
12:36     17 10 2022    
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված ադրբեջանական գերեզմանների նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտի հետ:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեսանյութեր են շրջանառվում արմատականորեն տրամադրված հայերի կողմից ադրբեջանական գերեզմանատների ավերման մասին։ Տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիների գերեզմանները վիրավորական արտահայտություններով վանդալիզմի ենթարկում, բեռնատարներով ոչնչացնում են տապանաքարերը, Հայաստանի կողմից երկար տարիներ վարած ադրբեջանական ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականության ևս մեկ վառ օրինակ է»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս