ԱԳՆ. Մենք մերժում ենք Մակրոնի անհիմն մեղադրանքները Ադրբեջանի հասցեին
  ԱԳՆ.  Մենք մերժում ենք Մակրոնի անհիմն մեղադրանքները Ադրբեջանի հասցեին
16:59     14 10 2022    
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի վերոնշյալ հարցազրույցում անընդունելի են Ադրբեջանի դեմ ուղղված գաղափարները, որոնք նախատեսված են ավելի շատ ներքին լսարանի համար, լիովին միակողմանի են և բացահայտ պաշտպանում են Հայաստանին, և մենք չենք ընդունում Ֆրանսիայի պետության ղեկավարի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

«Ֆրանսիայի նախագահը հենց այն պետության ղեկավարն է, ով ոչ մի խոսք չի ասել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների գրեթե 30-ամյա օկուպացիայի, այդ հողերում իրականացվող անօրինական գործունեության, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և հարյուր հազարավոր ադրբեջանցիների իրավունքների կոպիտ խախտման, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անտեսման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի չկատարման մասին՝ չնայած այն հանգամանքին, որ նրա երկիրը Մինսկի խմբի համանախագահ է։ Ֆրանսիայի նախագահը, ցավոք, մինչ հիմա լռում է Հայաստանի կողմից եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու, ինչպես նաև այն մասին, որ Ադրբեջանի տարածքում ականներ տեղադրելով՝ [Հայաստանը] սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։

Հաշվի առնելով ներկա պահին Մինսկի խմբի գործունեության անհնարինությունը, Ադրբեջանն իր հերթին չհրաժարվեց երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում Ֆրանսիայի նախագահի միջնորդական նախաձեռնություններից և մինչ օրս Է. Մակրոնի միջնորդությամբ՝ 2022 թվականի փետրվարի 4-ին և 2022 թվականի հոկտեմբերի 6-ին անցկացվել են քառակողմ հանդիպումներ։ Սակայն Ֆրանսիայի նախագահի հայտարարություններն ընդդեմ Ադրբեջանի լրջորեն կասկածի տակ են դնում նրա միջնորդական ջանքերի չեզոքությունն ու անաչառությունը։

Տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին, Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և անհիմն մեղադրանքները մեզ ստիպում են վերանայել այդ երկրի միջնորդական ջանքերը», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս