Իրանը զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ
 Իրանը զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ
17:20     13 10 2022    
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին, այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը:

«Մոտ օրերս հյուսիսային սահմանների մոտ՝ Արազի շրջանում, ԻՀՊԿ ցամաքային զորքերը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն»,-ասել է նա։

Փաքփուրը նշել է, որ զորավարժությունների անցկացումը նպատակ ունի բարձրացնել ԻՀՊԿ ցամաքային զորքերի մարտունակությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս