Իլհամ Ալիև. Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, ապա մոտ ապագայում կարող է խաղաղության պայմանագիր կնքվել
  Իլհամ Ալիև.  Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, ապա մոտ ապագայում կարող է խաղաղության պայմանագիր կնքվել
10:15     13 10 2022    
Աշխատանքային այցով Ղազախստան ժամանած Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ հոկտեմբերի 12-ին Աստանայում հանդիպել է Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ պետության ղեկավարի կայքին հղումով։

Վարչապետ Շահբազ Շարիֆը նշել է, որ Պակիստանը միշտ վճռականորեն պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ կապված նախկին հայ-ադրբեջանական հակամարտության հետ։

Մեր պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Պակիստանի դիրքորոշման համար, ընդգծել, որ Ադրբեջանը միշտ պաշտպանում է Պակիստանի արդարացի դիրքորոշումը Ջամուի և Քաշմիրի հարցում։

Վարչապետ Շահբազ Շարիֆը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի այս արդար դիրքորոշման համար։

Մեր պետության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ մեր երկրի առաջարկները։ Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, ապա մոտ ապագայում կարող է խաղաղության պայմանագիր կնքվել։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա եռակողմ համագործակցության կարևորությունը։ Այս համատեքստում նշվել է կապերի հետագա ընդլայնման նշանակությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս