ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
 ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
12:34     12 10 2022    
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությունն ու դժգոհությունը՝ կապված դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի գնդակոծման հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը գնդակոծվել է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենան։ Հոկտեմբերի 12-ին մեր երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, նրան հայտնել են Ադրբեջանի լուրջ մտահոգությունն ու դժգոհությունը կատարվածի առնչությամբ, ինչպես նաև Վաշինգտոնում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովելու պահանջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս