Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն կշարունակի ակտիվորեն ներգրավվել Բաքվի և Երևանի հետ ամենաբարձր մակարդակով հարաբերություններում
  Պետքարտուղարություն.  ԱՄՆ-ն կշարունակի ակտիվորեն ներգրավվել Բաքվի և Երևանի հետ ամենաբարձր մակարդակով հարաբերություններում
12:30     12 10 2022    
ԱՄՆ-ը կշարունակի ակտիվորեն ներգրավվել Ադրբեջանի և Հայաստանի հետ ամենաբարձր մակարդակով հարաբերություններում:

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Փրայսը հիշեցրել է՝ Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ ընդգծելով, որ սա նման ձևաչափով առաջին հանդիպումն էր վերջին ռազմական գործողություններից, ինչպես նաև՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ պետքարտուղարի վերջին հեռախոսազանգերից հետո:

Նա ասել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերն ամենօրյա կապի մեջ է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի հետ։

«Ես չեմ կարող կոնկրետ արդյունք խոստանալ, բայց կարող եմ խոստանալ, որ դա մեզ համար առաջնահերթություն է մնալու», - հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պետքարտուղարություն  


Լրահոս