Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները կհանդիպեն Աստանայում
 Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները կհանդիպեն Աստանայում
09:40     12 10 2022    
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Աստանայում։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Հայաստանի ԱԳՆ-ին հղումով։

Հանդիպումը տեղի կունենա ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Ջեյհուն Բայրամովի, Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի նախորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսին Դուշանբեում՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս