Նախագահ Ժապարով. Մենք պատրաստ ենք արդյունավետ աշխատանքի մեր ադրբեջանցի եղբայրների հետ
  Նախագահ Ժապարով.  Մենք պատրաստ ենք արդյունավետ աշխատանքի մեր ադրբեջանցի եղբայրների հետ
19:15     11 10 2022    
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Ղրղզստանի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում կայացել է երկու երկրների միջպետական խորհրդի առաջին նիստը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ղրղզստանի նախագահի պաշտոնական կայքին, ելույթ ունենալով ընդլայնված կազմով նիստում՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ջերմորեն ողջունել է Իլհամ Ալիևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությանը, նշել է, որ Ղրղզստանը հատուկ նշանակություն է տալիս այս այցին՝ որպես Ղրղզստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության տրամաբանական շարունակություն։

«Մեր առջև խնդիր է դրված որոշել մեր ռազմավարական նպատակները, կազմել գործողությունների ալգորիթմ, ինչպես նաև ապագայում մեր փոխգործակցության ուղղությունների, բովանդակության և բնույթի պարամետրերը։

Մենք պատրաստ ենք միջպետական հարաբերությունները պահպանել բարձր մակարդակի վրա, ակտիվացնել բոլոր շփումները համագործակցության առկա և ապագա մեխանիզմների շուրջ»,- ասել է նա։

Սադիր Ժապարովը հավելել է, որ նեղ կազմով հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բազմաթիվ կարևոր հարցեր, նշվել են դրա հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղրղզստան  


Լրահոս