Օմբուդսմեն. Հայաստանը փորձում է հակամարտության նոր օջախ ստեղծել
  Օմբուդսմեն.  Հայաստանը փորձում է հակամարտության նոր օջախ ստեղծել
17:49     11 10 2022    
Վերջին շրջանում, գրեթե ամեն օր, Հայաստանի զինված ուժերը, պետական սահմանի տարբեր հատվածներում գնդակոծելով Ադրբեջանի դիրքերը՝ փորձում են սրել իրավիճակը և ստեղծել հակամարտության նոր օջախ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանը դեռևս չի կատարում իր պարտավորությունները՝ սադրիչ գործողություններ իրականացնելով Ադրբեջանի դեմ, ինչը հակասում է միջազգային իրավունքի բոլորի կողմից ընդունված սկզբունքներին ու նորմերին, միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին։

Հայտարարության մեջ ասվում է, որ դիվերսիոն խմբերը բազմաթիվ ականներ են տեղադրում Դաշքեսանի, ինչպես նաև օկուպացիայից ազատագրված Քելբաջարի շրջանի տարածքում, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքին և առողջության համար: «Հայաստանի սադրիչ գործողությունների հետ կապված, որոնք հարվածում են խաղաղ բանակցություններին, կոչեր են ուղարկվել համապատասխան միջազգային կառույցներին։

Սակայն, քանի որ Հայաստանի դեմ միջազգային մակարդակով միջոցներ չեն ձեռնարկվում, ուժեղանում են նրա հարձակումները Ադրբեջանի տարածքի և խաղաղ բնակչության վրա, այս ամենը հարված է տարածաշրջանում խաղաղ գործընթացին, ինչպես նաև խոչընդոտում է մարդու իրավունքների և ազատությունների ապահովմանը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան  


Լրահոս