Բիշքեկում կայացել է Ադրբեջանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
 Բիշքեկում կայացել է Ադրբեջանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
17:09     11 10 2022    
Բիշքեկում տեղի է ունեցել պետական այցով Ղրղզստան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ղրղզստանի ԶԼՄ-ներին, Ալա-Արչա պետական նստավայրում բարձրացվել են Ադրբեջանի և Ղրղզստանի պետական դրոշները, շարվել է պատվո պահակախումբ։

Պետությունների ղեկավարների փոխադարձ ողջույններից հետո հնչել են Ադրբեջանի և Ղրղզստանի պետական օրհներգները։ Պատվո պահակախմբի հրամանատարը զեկուցել է պետությունների ղեկավարներին:

Այնուհետև, համատեղ լուսանկարվելուց հետո, երկրների ղեկավարներն անցել են դահլիճ՝ մասնակցելու Ադրբեջանի և Ղրղզստանի միջև առաջին միջպետական խորհրդի նեղ կազմով նիստին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղրղզստան  


Լրահոս