Ադրբեջանի նախագահը պետական այցով ժամանել է Ղրղզստան
 Ադրբեջանի նախագահը պետական այցով ժամանել է Ղրղզստան
15:11     11 10 2022    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, պետական այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ղրղզստանի նախագահի կայքին, Ադրբեջանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մանաս միջազգային օդանավակայանում։

Օդանավակայանի դրոշակաձողերին փակցվել են Ղրղզստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշները, շարվել է Պատվո պահակախումբ։

Բարձր հյուրին օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։

Երկու պետությունների ղեկավարների համար ներկայացվել է համերգային ծրագիր։

Պետական այցի շրջանակներում Ղրղզստանի և Ադրբեջանի առաջնորդները երկկողմ բանակցություններ կանցկացնեն, կմասնակցեն Միջպետական խորհրդի առաջին նիստին։

Բացի այդ, այցի շրջանակներում տեղի կունենա Ղրղզստան-Ադրբեջան բարեկամության պուրակի, ինչպես նաև Հեյդար Ալիևի և Նիզամի Գյանջևիի անվան միջնակարգ դպրոցների բացումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղրղզստան  


Լրահոս