Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը ազատագրված տարածքներ կայցելի մոտ 1 միլիոն զբոսաշրջիկ
 Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը ազատագրված տարածքներ կայցելի մոտ 1 միլիոն զբոսաշրջիկ
10:58     10 10 2022    
«Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը ազատագրված տարածքներ կայցելեն շուրջ 1 միլիոն տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Իսկ սա խոսում է մեծ հեռանկարների մասին»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին՝ «Նավթալանը առողջության և զբոսաշրջության սիներգետիկ աղբյուր է. Նոր մարտահրավերներ տարածաշրջանում» թեմայով գիտագործնական խորհրդաժողովում ասել է՝ Ղարաբաղի տնտեսական շրջանի մեջ ներառված, օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը:

Էմին Հուսեյնովը նշել է, որ տարածաշրջանում կապահովվի զբոսաշրջության տարբեր տեսակների զարգացումը.

«Ղարաբաղի զարգացումն ու վերականգնումը, այդ թվում՝ տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի պատշաճ իրացումը, այսուհետ մնում են մեզանից յուրաքանչյուրի պատվավոր և պատասխանատու առաքելությունը։ Այդ աշխատանքները կատարելիս պետք է մոբիլիզացվեն ոչ միայն պետական կառույցները, այլև մեր յուրաքանչյուր քաղաքացի՝ արտերկրում ապրող ադրբեջանցի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ազատագրված-տարածքներ  


Լրահոս