Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը
 Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը
14:00     06 10 2022    
Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը:

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից 17 հայ զինծառայողների վերադարձը վստահության ձևավորման գործում մեծ ներդրում կունենա այսօր Պրահայում կայանալիք կարևոր հանդիպումների նախաշեմին։

Դիվանագետն ընդգծել է, որ սա գովասանքի արժանի մարդասիրական ժեստ է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Ադրբեջան  


Լրահոս