Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
 Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
10:02     07 10 2022    
Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունում, որն ընդունվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Նշվում է նաև, որ «Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս