Բլինկենի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցը
 Բլինկենի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցը
12:00     05 10 2022    
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև:

Այս մասին Zinvor.info-յին տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Նշվում է, որ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև, որը կազմակերպել էր ԱՄՆ պետքարտուղարը Նյու Յորքում, իսկ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը։

ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ այս հեռախոսազրույցը բարձր է գնահատվել որպես հոկտեմբերի 2-ին Ժնևում երկու երկրների արտգործնախարարների միջև կայացած բանակցությունների շարունակություն։

Նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Ժնևի հանդիպման մանրամասները։ Ժնևում կայացած հանդիպման ժամանակ ընդգծվել են ակնկալիքները՝ շարունակելու բանակցությունները տեքստի շուրջ, որն արտացոլում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության պայմանագրի տարրերը։ Ժնևի հանդիպման արդյունքների համաձայն՝ դրական որոշում է կայացվել սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին՝ չսահմանազատված սահմանի վերջին լարվածությունը վերացնելու համար։

Արտգործնախարարը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Նախարարը նաև նշել է, որ հետհակամարտային շրջանում շարունակվելու են Ադրբեջանի Ղարաբաղի մարզում բնակվող հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ աշխատանքները։
Zinvor.info

Հեշթեգներ. Բլինկեն   Ադրբեջան  


Լրահոս