«Փաստ». Բաքուն և Երևանը խաղաղ պայմանագիր կկնքեն Բրյուսելում
  «Փաստ».  Բաքուն և Երևանը խաղաղ պայմանագիր կկնքեն Բրյուսելում
10:35     04 10 2022    
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր են ստորագրելու Բրյուսելում նոյեմբերի առաջին տասնօրյակում։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ այս մասին գրում է «Փաստ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ Բրյուսել մեկնած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ նախապես պլանավորված հանդիպումներից զատ, ԵՄ ներկայացուցիչներին է ներկայացնելու հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի ունեցած Արարատ Միրզոյան - Ջեյհուն Բայրամով հանդիպման մանրամասները, քննարկված հարցերի առանցքը։

Թերթի ԱԳՆ աղբյուրը փոխանցել է նաև, որ օրերս Երևանում գտնվող՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր այցի ընթացքում հայկական կողմին հորդորել է մինչև հոկտեմբերի վերջ ձեռքի տակ պատրաստ ունենալ «խաղաղության համաձայնագրի» վերջնական տարբերակը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բրյուսել   Ադրբեջան  


Լրահոս