Ադրբեջանը հերթական անգամ բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիային
 Ադրբեջանը հերթական անգամ բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիային
14:45     04 10 2022    
2022 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ) և հանդիպման ժամանակ նրան բողոքի նոտա է հանձնվել՝ կապված հայկական արմատական խմբավորումների կողմից Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ հոկտեմբերի 1-ին իրականացված հերթական վանդալիզմի հետ:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նշվել է, որ հերթական նման հարձակումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 1-ի գիշերը, երբ մի խումբ արմատականորեն տրամադրված հայեր կարմիր ներկ են լցրել դեսպանատան վարչական շենքի վրա և վիրավորական խոսքեր գրել Ադրբեջանի հասցեին։

Հայտարարվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի կառավարության կողմից անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու հետևանքով՝ ադրբեջանական կողմից Ֆրանսիայի իշխանություններին ուղղված բազմիցս պահանջների ֆոնին` ապահովելու դեսպանատան և նրա աշխատակիցների պաշտպանությունը:

Ընդգծվել է, որ Ֆրանսիայի կառավարության կողմից Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու անկարողությունը դիտարկվում է որպես այդ երկրի կողմից 1961թ. դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայից բխող պարտավորությունների չկատարում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս