Դեսպան. Երկու շաբաթվա ընթացքում ակնկալվում է Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Ադրբեջան
  Դեսպան.  Երկու շաբաթվա ընթացքում ակնկալվում է Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Ադրբեջան
15:56     03 10 2022    
«Սպասվում է, որ երկու շաբաթվա ընթացքում Ռեջեփ Թայիբ Էրդողանը կայցելի Ադրբեջան՝ Զանգիլանի օդանավակայանի բացման կապակցությամբ»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին։

Նա նշել է, որ ներկայումս ավարտին են մոտենում օդանավակայանի բացման նախապատրաստական աշխատանքները, կատարվում են թռիչքային տեխնիկական փորձարկումներ. «Երկու շաբաթվա ընթացքում սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը՝ մասնակցելու Զանգիլանի միջազգային օդանավակայանի բացմանը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս