Ադրբեջանի ՆԳՆ-ն տեղեկություն է տարածել Ֆիզուլիում ականի պայթյունից զոհվածների վերաբերյալ
 Ադրբեջանի ՆԳՆ-ն տեղեկություն է տարածել Ֆիզուլիում ականի պայթյունից զոհվածների վերաբերյալ
14:50     01 10 2022    
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ֆիզուլիի շրջանի ազատագրված տարածքներում ականի պայթյունից զոհվածների առնչությամբ։

Ի պատասխան Zinvor.info-յի հարցման՝ ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար, ոստիկանության գնդապետ Էհսան Զահիդովը հայտարարել է, որ չնայած բազմիցս արված զգուշացումներին ազատագրված տարածքներում ականների և այլ պայթուցիկ նյութերի առկայության մասին, դեռևս լինում են դեպքեր, երբ որոշ անձիք ապօրինի կերպով ներթափանցում են այդ տարածքներ՝ շրջանցելով հսկիչ անցակետերը:

«Ցավոք, այսօր մոտավորապես ժամը 21:00-ի սահմաններում Մասալլիի շրջանի Հաջիթափա գյուղի բնակիչ Ամիդ Ասադովը և Ֆիզուլիի շրջանի Աղախանլը գյուղի բնակիչ Չերքեզ Գուլուզադեն ապօրինի ներթափանցել են Ֆիզուլիի Վերին Դիլագարդա գյուղի տարածք: Նրանք մահացել են դեպքի վայրում ականի պայթյունի հետևանքով, որը ժամանակին տեղադրվել է հայկական զինված ուժերի կողմից»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս