Հուլուսի Աքար. Մենք միշտ աջակցելու ենք Ադրբեջանին արդար գործում
  Հուլուսի Աքար.  Մենք միշտ աջակցելու ենք Ադրբեջանին արդար գործում
09:36     01 10 2022    
Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերի, Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մուսա Ավսեվերի, Ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենտ Թաթլըօղլուի և Ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Աթիլլա Գյուլենի հետ ժամանել են Իսպարտայում գտնվող ահաբեկչության դեմ պայքարի պատրաստության և զորավարժությունների կենտրոնի հրամանատարություն:

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, ելույթ ունենալով Կոմանդոսի 51-րդ ավարտական արարողության ժամանակ, որը սկսվել է մեկ րոպե լռությամբ, Աքարը շնորհավորել է զինվորականներին, ովքեր հաջողությամբ ավարտել են ինտենսիվ և դժվարին ուսուցման շրջանը:

«Մենք բոլոր միջոցներով աջակցում ենք մեր կիպրոսցի եղբայրներին իրենց արդար գործում, և բացի այդ, մեր բարեկամներին, եղբայրներին և դաշնակիցներին, հատկապես՝ Ադրբեջանին ու Լիբիային, աջակցում ենք նրանց արդար գործը», - ասել է Աքարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հուլուսի-Աքար   Ադրբեջան  


Լրահոս