Նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Բուլղարիայի առաջատար գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ
 Նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Բուլղարիայի առաջատար գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ
09:10     01 10 2022    
Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Բուլղարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի առաջատար գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկացնում է «Ազերթաջ» գործակալությունը՝ ելույթ ունենալով հանդիպմանը՝ նախագահ Իլհամ Ալիևն ասել է.

- Ուրախ եմ, որ Բուլղարիա պաշտոնական այցի ժամանակ հնարավորություն ունեմ ծանոթանալու այս երկրի գործարար համայնքի հետ։ Շնորհակալություն այս հանդիպմանը մասնակցելու համար։ Նախ ուզում եմ ասել, որ շատ գոհ եմ այսօր նախագահի և վարչապետի հետ անցկացված քննարկումներից։ Մենք բանակցություններ ենք վարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտների շուրջ։ Մենք քննարկել ենք փոխադարձ համագործակցության ընդլայնման ուղիները։

Անդրադարձանք տնտեսական կապերին, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին, առևտրային համագործակցության ոլորտներին։ Այս ճյուղերը շատ կարևոր են մեր փոխհարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման համար։ Բնականաբար, մենք կքննարկենք ձեզ հետաքրքրող հարցերը, քանի որ ձեր մասնակցությունն այս հանդիպմանը վկայում է այն մասին, որ դուք լավ եք ճանաչում մեր երկիրը, ծանոթ եք մեր զարգացմանն ու իրականացվող բարեփոխումներին։ Հուսով եմ, որ այս հանդիպումից հետո դուք ավելի պատրաստակամ կլինեք համագործակցել մեր ընկերությունների, երկրի հետ։ Հաշվի առնելով Բուլղարիայի և Ադրբեջանի բարեկամական հարաբերությունները՝ վստահ եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի մեր համայնքները մասնակցեն համատեղ նախագծերին։

Կրկին շնորհակալություն այս հանդիպմանը մասնակցելու համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս