Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել հնարավորինս արագ առաքելություն ուղարկել ազատագրված տարածքներ
 Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել հնարավորինս արագ առաքելություն ուղարկել ազատագրված տարածքներ
16:01     30 09 2022    
Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել մոտ ժամանակներս տեխնիկական առաքելություն ուղարկել օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են մշակույթի նախարարությունից։

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 29-ին Մեխիկոյում ընթացող «Mondiacult 2022» համաժողովի շրջանակներում Անար Քերիմովը ելույթ է ունեցել «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի պայմաններում» թեմայով նիստում։

Նախարարն իր ելույթում միջոցառման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է շուրջ 30 տարի հայկական օկուպացիայի տակ մնացած ադրբեջանական տարածքներում իրականացված էթնոմշակութային ցեղասպանության վրա։

Օկուպացիայի ժամանակաշրջանում Ադրբեջանի մշակութային ժառանգության աննախադեպ և համակարգված նպատակային ոչնչացման արդյունքում հիմնովին ավերվել են մեծ թվով մզկիթներ, պատմական հուշարձաններ, տարբեր մշակութային հաստատություններ։

Ցավոք, մեր երկրի պատմամշակութային ժառանգության դեմ ուղղված այս գործողությունները լռությամբ ընդունվեցին միջազգային կազմակերպությունների կողմից, նշել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՅՈՒՆԵՍԿՕ  


Լրահոս