Հաջիևն ու Գրիգորյանը բանակցություններ են անցկացրել Վաշինգտոնում
 Հաջիևն ու Գրիգորյանը բանակցություններ են անցկացրել Վաշինգտոնում
10:00     28 09 2022    
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ԱՄՆ-ում հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter սոցիալական ցանցում հայտնել է՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Այսօր ես ընդունել եմ Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին՝ ուղղակի և կառուցողական բանակցությունների համար։ Մենք քննարկել ենք հետագա բռնությունների կանխարգելման և ժամանակի առումով սահմանափակ ու կենտրոնացված բանակցությունների անցկացման կարևորությունը։ Մենք նաև որոշել ենք կոնկրետ առաջընթաց քայլեր՝ աջակցելու կայուն և տևական խաղաղությանը»,- ասվում է հաղորդակցուէթյան մեջ։

Today, I hosted @HikmetHajiyev and @ArmenGrigoryanC for direct and constructive talks. We discussed the importance of avoiding further violence and pursuing time-bound and focused negotiations. We also identified concrete steps forward in support of a stable and lasting peace.

— Jake Sullivan (@JakeSullivan46) September 28, 2022
Zinvor.info

Հեշթեգներ. Հաջիև   Գրիգորյան  


Լրահոս