Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հարգել է Հայրենական պատերազմի նահատակների հիշատակը
 Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հարգել է Հայրենական պատերազմի նահատակների հիշատակը
17:05     27 09 2022    
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը հարգել է Հայրենական պատերազմի նահատակների հիշատակը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին դեսպանը գրել է իր թվիթերյան էջում։

«Այսօր՝ Հիշատակի օրը, մենք Ադրբեջանի և տարածաշրջանի մեր ընկերների հետ միասին հիշում ենք հակամարտության զոհերին։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։ Մենք աղոթում ենք Հարավային Կովկասում խաղաղության համար, որը բոլորին կապահովի արժանապատիվ ապագա»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս