Աքարը՝ Հասանովին. Թուրքիան միշտ կանգնած է Ադրբեջանի կողքին
  Աքարը՝ Հասանովին.  Թուրքիան միշտ կանգնած է Ադրբեջանի կողքին
09:20     26 09 2022    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում ասել է, որ իր երկիրը, ինչպես միշտ, կանգնած է Ադրբեջանի կողքին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։

Զաքիր Հասանովն իր գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է հայկական զինուժի վերջին սադրանքների դեմ ադրբեջանական բանակի ձեռնարկած վճռական միջոցառումներից հետո ստեղծված օպերատիվ իրավիճակի, ինչպես նաև բանակաշինության ոլորտում տարվող աշխատանքների մասին։

Հուլուսի Աքարն ընդգծել է, որ ինչպես միշտ, այսօր էլ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և միշտ կանգնած է նրա կողքին։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության հեռանկարների շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հասանով   Աքար  


Լրահոս