Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ զերծ մնալ միակողմանի հայտարարություններից
 Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ զերծ մնալ միակողմանի հայտարարություններից
10:14     24 09 2022    
«Կոչ ենք անում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ զերծ մնալ միակողմանի հայտարարություններից».

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ՝ կապված Հայաստանում ԱՄՆ դեսպանատան 2022 թվականի սեպտեմբերի 23-ի հայտարարության հետ։

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատան այս տարվա սեպտեմբերի 23-ին՝ երկրի հանրային հեռուստատեսության հասցեին արված միակողմանի և խեղաթյուրող հայտարարությունը խորը ափսոսանք է առաջացնում»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ դեսպանատանը նման նուրբ հարցերում պատասխանատու դիրքորոշում ցուցաբերել և զերծ մնալ Հայաստանի օգտին միակողմանի հայտարարություններից։

«Նման մոտեցումը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանը, ընդհակառակը, խրախուսում է ռևանշիստական և անջատողական շրջանակները Հայաստանում և դրանով իսկ հանգեցնում տարածաշրջանում լարվածության սրման։ Միևնույն ժամանակ, այս դիրքորոշումը ստվերում է ԱՄՆ-ի չեզոքությունն ու անաչառությունը, որը փորձում է իր դերը կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս