Քյամրան Ալիևը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը
 Քյամրան Ալիևը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը
19:00     22 09 2022    
Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հանդիպել է՝ Ադրբեջանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Զաքարի Գրոսի հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում։

Գլխավոր դատախազը գոհունակությամբ նշել է՝ երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը և դրանցում առկա դրական դինամիկան։ Նա ընդգծել է նաև, որ նախագահ Իլհամ Ալիևի շնորհիվ դատախազությունում կարևոր բարեփոխումներ են իրականացվում և ընդունվում է միջազգային փորձը։

Քննարկվել է նաև՝ Փարիզում Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքի վրա մի խումբ արմատական հայերի հարձակումը։ Ընդգծվել է՝ այս փաստի առթիվ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործի վերաբերյալ Ֆրանսիայի իրավապահ մարմինների հետ համագործակցության կարևորությունը։

Զաքարի Գրոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ֆրանկո-ադրբեջանական կապերն ակտիվորեն զարգանում են։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս