Ադրբեջանական համայնքը պիկետ է անցկացրել Բեռլինում Հայաստանի դեսպանատան դիմաց
 Ադրբեջանական համայնքը պիկետ է անցկացրել Բեռլինում Հայաստանի դեսպանատան դիմաց
09:30     21 09 2022    
Գերմանիայում գործող ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները պիկետ են անցկացրել Բեռլինում Հայաստանի դեսպանատան դիմաց։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեում։

Ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են հայտնել՝ կապված հայ-ադրբեջանական պետական սահմանին հայկական զինված ուժերի լայնածավալ սադրանքի հետ։

Պիկետի ժամանակ, որին մասնակիցները եկել էին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով, վանկարկել են «Ղարաբաղն Ադրբեջան է», «Ադրբեջանը խաղաղություն է ուզում», «Հայաստա՛ն, հեռացրե՛ք ձեր անօրինական կազմավորումները Ղարաբաղից», «Հայաստան, վերջ տուր ագրեսիվ քաղաքականությանը» և այլ կարգախոսներ։

Ցույցի մասնակիցները գերմանական քաղաքական շրջանակների և հանրության ուշադրությունը հրավիրել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը խոչընդոտող գործոնների վրա, անդրադարձան նաև ականների խնդրին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բեռլին  


Լրահոս