Պուտինը կոչ է արել Բաքվին և Երևանին պահպանել հրադադարի ռեժիմը
 Պուտինը կոչ է արել Բաքվին և Երևանին պահպանել հրադադարի ռեժիմը
17:45     20 09 2022    
Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին պահպանել հրադադարի ռեժիմը և հետևել եռակողմ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 2020-2021 թվականներին ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա պետությունների նորանշանակ դեսպանների հետ հանդիպմանը:

«Մեր բարեկամ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, հաստատորեն պահպանել հրադադարի ռեժիմը և խստորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է Պուտինը։

Նա նշել է նաև, որ պետք է ելնել նրանից, որ լուծման բանալին հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի համատեղ աշխատանքն է՝ Ռուսաստանի կողմից խորհրդատվական աջակցությամբ:
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Ռուսաստան  


Լրահոս