Ֆրանսիայի ԱԳՆ. Ձեռնարկվել են բոլոր միջոցները Ադրբեջանի դեսպանատան անվտանգությունը վերականգնելու համար
  Ֆրանսիայի ԱԳՆ.  Ձեռնարկվել են բոլոր միջոցները Ադրբեջանի դեսպանատան անվտանգությունը վերականգնելու համար
11:19     20 09 2022    
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնում՝ հայ համայնքի արմատական ներկայացուցիչների կողմից Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։

«Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ափսոսւմ է Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դեմ ուղղված անընդունելի միջադեպերի համար։ Ֆրանսիայի իշխանությունները ձեռնարկել են բոլոր միջոցները՝ դեսպանատան անվտանգությունը վերականգնելու և դրա բնականոն գործունեությունը ապահովելու համար։ Նրանք զգոն են, որպեսզի նման միջադեպեր չկրկնվեն»,- գրել է դեսպանը։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել ԱԳՆ-ից՝ կապված Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հակառակ կողմին տեղեկացրել է, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի խումբ ծայրահեղական ուժերի հարձակումը Փարիզում Ադրբեջանի դեսպանատան վրա՝ ֆրանսիական օրենքների և միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված նորմերի կոպիտ խախտում է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   ԱԳՆ  


Լրահոս