Բլինկենի և Միրզոյանի հետ հանդիպմանը Բայրամովը պատմել է Հայաստանի սադրանքների մասին
 Բլինկենի և Միրզոյանի հետ հանդիպմանը Բայրամովը պատմել է Հայաստանի սադրանքների մասին
07:13     19 09 2022    
Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում նախարար Բայրամովը ուշադրություն է հրավիրել՝ հետհակամարտային շրջանում տարածաշրջանում խաղաղություն ապահովելու Ադրբեջանի դիրքորոշման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վրա։

Բայրամովն ընդգծել է, որ սեպտեմբերի 12-14-ը Հայաստանը, սադրանքներ և հարձակումներ իրականացնելով Ադրբեջանի վրա, հրահրել է բախումներ, ինչպես նաև այն, որ Հայաստանը խախտել է մի քանի ժամվա ընթացքում ձեռք բերված հրադադարի նախնական պայմանավորվածությունը, ինչը բերել է լրացուցիչ կորուստների։ Նա նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ՝ որպես տարածաշրջանում լայնածավալ վերականգնման աշխատանքներ իրականացնող և այնտեղ նախկին հարկադիր վերաբնակներին տեղավորող կողմ։

Նախարարը հիշեցրել է, որ չնայած Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների 30 տարվա օկուպացիայի ծանր հետևանքներին, Բաքուն առաջարկ է արել՝ 44-օրյա Հայրենական պատերազմից անմիջապես հետո կնքել խաղաղության պայմանագիր և հետևողականորեն նախաձեռնություններ է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Նրա խոսքով, չնայած Ադրբեջանի ջանքերին՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, սահմանների սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև մարդասիրական ուղղությամբ, Հայաստանը խոչընդոտում է գործընթացները և կոպտորեն խախտում եռակողմ հայտարարությունների շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Բլինկեն   Բայրամով  


Լրահոս