Բլինկեն. Ժամանակն է, որպեսզի ադրբեջանցի և հայ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ
  Բլինկեն.  Ժամանակն է, որպեսզի ադրբեջանցի և հայ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ
22:34     19 09 2022    
Ժամանակն է, որպեսզի ադրբեջանցի և հայ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ.

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Նյու Յորքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ եռակողմ հանդիպումից հետո։

«Այսօր ուղիղ բանակցություններ անցկացրեցի Հայաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես ասացի հանդիպման ժամանակ, ժամանակն է, որպեսզի զորքերը ցրվեն, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Բլինկենը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բլինկեն   Բայրամով  


Լրահոս