Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիային
  Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիային
15:06     19 09 2022    
Այսօր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, և հանդիպման ընթացքում Ֆրանսիայի դեսպանին ներկայացվել է բողոքի նոտա՝ կապված այս երկրում արմատական հայկական խմբավորումների կողմից Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակման հետ:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը ԱՀ փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հակառակ կողմի ուշադրությանն է հասցրել, որ հայկական սփյուռքի մի խումբ ծայրահեղական ուժերի Փարիզում՝ Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա հարձակումը ցուցադրաբար ուղեկցվել է Ֆրանսիայի օրենքների և միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված նորմերի կոպիտ խախտմամբ։ Հարձակման ժամանակ դեսպանատան շենքին նյութական վնաս է հասցվել, ինչը վտանգի տակ է դրել է դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը և աշխատակիցների կյանքը։

Փոխնախարար Խալաֆ Խալաֆովը վճռական բողոք է հայտնել պայմանների ստեղծման և արմատական հայկական խմբավորումների այդ գործողությունները ժամանակին չկանխելու համար, խորը ափսոսանք է հայտնել Ֆրանսիայի՝ հյուրընկալող երկրի կողմից՝ դիվանագիտական առաքելությունների անվտանգությունն ապահովելու պարտավորությունը չկատարելու համար՝ համաձայն 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի։

Բացի այդ, դիվանագիտական առաքելության և նրա անձնակազմի համար վտանգ ներկայացնող վանդալիզմի գործողությունը պահանջում է՝ ֆրանսիական իրավապահ մարմինների կողմից մանրակրկիտ հետաքննություն, համապատասխան իրավական գնահատականի տրամադրում, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և պատճառված վնասի փոխհատուցման ապահովում։

Ֆրանսիայի դեսպանը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Ադրբեջանական կողմի դիմումի կապակցությամբ նշվել է, որ համապատասխան քայլեր են ձեռնարկվելու միջադեպին համապատասխան իրավական գնահատական տալու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս