Լոնդոնում ադրբեջանցիները խաղաղ բողոքի ցույց են անցկացրել Հայաստանի դեսպանատան դիմաց
 Լոնդոնում ադրբեջանցիները խաղաղ բողոքի ցույց են անցկացրել Հայաստանի դեսպանատան դիմաց
11:10     17 09 2022    
Լոնդոնում Հայաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացվել:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Լոնդոնում բնակվող ադրբեջանցիները հավաքվել են Հայաստանի դեսպանատան դիմաց և անցկացրել խաղաղ ցույց՝ «Դառնանք հենարան Հայրենիքին» խորագրով։

Ակցիային մասնակցել են Բրիտանիայի ադրբեջանական կազմակերպության, Ադրբեջանցիների բրիտանական ասոցիացիայի անդամներ, Լոնդոնում բնակվող ադրբեջանցի ուսանողներ և այլք։

Ակցիայի մասնակիցները պաստառներ են պարզել՝ Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման, երկրի տարածքների ականապատման, անհայտ կորած ադրբեջանցիների մասին գրություններով։

Ակցիայի ժամանակ նշվել է, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում։
Zinvor.info

Հեշթեգներ. Լոնդոն   Ադրբեջանցիներ  


Լրահոս