Ադրբեջանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը հետևողականորեն խախտել է հրադադարի ռեժիմը
  Ադրբեջանի ԱԳ փոխնախարար.  Հայաստանը հետևողականորեն խախտել է հրադադարի ռեժիմը
10:47     17 09 2022    
Ադրբեջանը խաղաղության օրակարգ է առաջ քաշել և համապատասխան քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Փոխնախարարը ափսոսանքով նշել է, որ վերջին շրջանում հայկական կողմը շարունակել է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ խաղաղության օրակարգի առաջխաղացումը դադարեցնելու և եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով, և արդյունքում սեպտեմբերի 12-ին զինված սադրանք իրականացրեց երկու երկրների միջև սահմանին, ինչը հանգեցրեց ծանր հետևանքների։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս