Առաջարկվում է անվտանգության գոտի ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին
 Առաջարկվում է անվտանգության գոտի ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին
16:14     16 09 2022    
Առաջարկվում է անվտանգության գոտի ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին։

Zinvor.info-ն հայտնում է, որ Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի այսօրվա նիստում նման առաջարկով հանդես է եկել՝ հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովը։

Նրա խոսքով, այն մարդիկ, ովքեր կվերաբնակեցվեն այս տարածքներում, պետք է հարմարավետ ապրեն. «Մենք առաջարկում ենք, որ Հայաստանի հետ սահմանին ստեղծվի անվտանգ գոտի, և մեր հարկադիր վերաբնակները, ովքեր կվերաբնակեցվեն այնտեղ, հարմարավետ զգան իրենց»։

Զ.Ասկերովը նշել է, որ Հայաստանը միշտ սադրանքների է դիմում. «Բրյուսելում Փաշինյանը մի բան է ասում, իսկ երկիր վերադառնալով՝ այլ կերպ է վարվում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս