Թուրքիայի դեսպանը մեկնել է Շուշա
 Թուրքիայի դեսպանը մեկնել է Շուշա
11:47     16 09 2022    
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին մեկնել է Շուշա։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին դիվանագետը գրել է Twitter-ում։

Նա ասել է, որ առավոտյան զբոսնել է ազատ Շուշայում ու հանդիպել արևածագին։

Նշենք, որ Շուշայում անցկացվում է ղարաբաղյան միջազգային գործարար համաժողով։ Թուրքական պետությունների կազմակերպության անդամների մասնակցությամբ համաժողովում քննարկվում են՝ Ղարաբաղի վերականգնման, համագործակցության, ներդրումների, բիզնեսի և այլ հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս