ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագիրը
 ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագիրը
17:39     15 09 2022    
Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել երեկ՝ ժամը 20:00-ին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ։

«Մեզ հուսադրում են հաղորդագրություններն այն մասին, որ հրադադարը դեռ պահպանվում է։ Կոչ ենք անում կողմերին շարունակել դրա իրականացումը և համակարգել մարդասիրական քայլերը, ինչպիսին է զինվորների մարմինների փոխանցումը»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում է իր բարձր մակարդակի խորհրդատվությունները երեկ Բաքվում, իսկ այսօր՝ Երևանում՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հանձնարարականի համաձայն։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս