Գլխավոր դատախազությունը՝ Հայաստանի լայնածավալ սադրանքի մասին
 Գլխավոր դատախազությունը՝ Հայաստանի լայնածավալ սադրանքի մասին
16:37     13 09 2022    
Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, Ժնևի 1949 թվականի կոնվենցիան և դրա լրացուցիչ արձանագրությունները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներն ու բանաձևերը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի գիշերը հատել են ադրբեջանա-հայկական պետական սահմանը և լայնածավալ սադրանք իրականացրել Դաշքեսանի, Քելբեջարի, Լաչինի և Զանգիլանի շրջաններում։

Ինչպես Zinvor.info-ին են հայտնել Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում, Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը օրվա մութ ժամանակ, օգտագործելով լեռնային տեղանքը և առկա կիրճերը, տարբեր ուղղություններով իրականացրել են՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերի միջև տարածքների և մատակարարման ճանապարհների ականապատում:

Դաշքեսանի, Քելբեջարի և Լաչինի շրջաններում տեղակայված ադրբեջանական բանակի որոշ դիրքեր, ապաստարաններ և հենակետեր ՝ տարբեր տրամաչափի զենքերից, այդ թվում նաև ականանետներից ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել՝ Բասարկեչար, Իստիսու, Գարաքիլսա և Գորյուս բնակավայրերի ուղղությամբ տեղակայված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից։ Արդյունքում անձնակազմի մեջ կան զոհեր, վնասվել է ռազմական ենթակառուցվածքը։

Հայաստանի զինված ուժերի կողմից սադրանքները և մեր երկրի տարածքին ու ինքնիշխանությանը սպառնացող ռազմական սպառնալիքները կանխելու, մեր զինծառայողների, այդ թվում նաև Քելբեջարի և Լաչինի շրջանների տարածքում ենթակառուցվածքային աշխատանքներում ներգրավված քաղաքացիական աշխատողների անվտանգությունն ապահովելու նպատակով, այս ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և Պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են վճռական պատասխան միջոցներ։

Հարկ է նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում պետական սահմանի Լաչինի, Գեդաբեկի, Դաշքեսանի և Քելբեջարի շրջանների ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի սադրանքների, այդ շրջանների տարածքում ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոցումների ինտենսիվ և համակարգված բնույթին զուգահեռ՝արձանագրվել է Հայաստանի կողմից ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակողական զինատեսակների, ծանր հրետանու և անձնակազմի կուտակումներ։

Դեպքերին առնչվող հավաքագրված նյութերի հիման վրա Գյանջայի, Գուբադլուի և Քելբեջարի զինվորական դատախազություններում՝ Ադրբեջանի Հանրապետության Քրեական Օրենսգրքի թիվ 100.1 (ագրեսիվ պատերազմի պլանավորում, նախապատրաստում կամ նախաձեռնում), 100.2 (ագրեսիվ պատերազմի անցկացում), 116.0.7 (հարձակում չպաշտպանված տարածքների, բնակավայրերի և ապառազմականացված գոտիների վրա), 120.2.7 (երկու և ավելի անձանց սպանություն), 120.2.12 (մարդու սպանություն ազգային, ռասայական, կրոնական պատկանելիության պատճառով) հոդվածներով քրեական գործեր են հարուցվել:

Ներկա ժամանակ դատախազության աշխատակիցների կողմից բոլոր հնարավոր քննչական և օպերատիվ միջոցառումները են անցկացվում։

Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության ագրեսիվ բնույթի հետագա բացահայտման, Հայաստանի զինված ուժերի՝ տարբեր հանցագործություններ կատարած զինծառայողներին միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում պատասխանատվությանը ենթարկելու համար։

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում ենք ոչ պաշտոնական և ոչ ճշգրիտ տեղեկատվություն չհրապարակել։

Հանրությանը լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը կապահովվի։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Սադրանք  


Լրահոս