Այս մասին հայտարարել է նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւը, հաղորդում է
Zinvor.info-ն:
Հաջիեւն ասաց, որ ըստ Փաշինյանի կեղծ հայտարարության, որոշ անօդաչու թռչող սարքեր շարժվում էին Երեւանի վրայով:
«Փաշինյանը նաև կիսվել է անօդաչու թռչող սարքերի խոցման մասին: Հետագայում սոցցանցերից ջնջվել են ծրագրերով պատրաստված կեղծ տեսանյութերը»:
Ըստ Հաջիևի, ինչպես նախագահ Իլհամ Ալիևն է ասել, մենք ոչ մի գործ չունենք հայ ժողովրդի, խաղաղ բնակչության հետ. «Մենք կոչ ենք անում խաղաղ բնակիչներին հեռու մնալ ռազմական օբյեկտներից: Այս դեպքում նրանց անվտանգությունը կարող է ապահովվել»: