Լաչինի ռազմական և քաղաքացիական օբյեկտները 10 օրվա ընթացքում կապահովվեն ջրով
 Լաչինի ռազմական և քաղաքացիական օբյեկտները 10 օրվա ընթացքում կապահովվեն ջրով
13:18     02 09 2022    
«Ազերսու» ԲԲԸ-ն նախատեսում է մինչև սեպտեմբերի 10-ը ջրով ապահովել Լաչին քաղաքի ռազմական և քաղաքացիական օբյեկտները։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է՝ «Ազերսու» ԲԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անար Ջաբրայիլլին։

«Լաչին քաղաքի խմելու ջրի մատակարարման համակարգերի ստուգման և վերականգնման հրատապ միջոցառումների շրջանակներում մենք նախատեսում ենք խմելու ջրով ապահովել քաղաքացիական և ռազմական օբյեկտները նոր վերգետնյա գծերի միջոցով: Այստեղ կան այնպիսի ջրամբարներ, որոնք չեն օգտագործվել, բայց լցվել են հողով ու քարերով։ Պետք է ուսումնասիրենք Լաչինի ցանցերը և պարզենք, թե որոնք են անօգտագործելի կամ օգտագործելի շահագործման համար։ Տարածք են բերվել պահեստամասեր, խողովակներ, անհրաժեշտ սարքավորումներ, հատուկ տեխնիկա և նյութեր։ Մեր մասնագետները սկսում են նոր այլընտրանքային վերգետնյա ցանց ստեղծել, որպեսզի կարողանանք ջուր մատակարարել զինվորականներին և քաղաքացիական անձանց»,- ասել է նա։

Նրա խոսքով, առայժմ խոսք չկա արտեզյան հորերի վերականգնման և շահագործման մասին. «Մենք Լաչինի ջրամատակարարումը կապահովենք այլընտրանքային աղբյուրից։ Մինչդեռ կստեղծվեն ժամանակավոր վերգետնյա ցանցեր։ Շատ դիմումներ կան։ Կան ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական օբյեկտներ, որոնք ջրի կարիք ունեն։ Մինչեև սեպտեմբերի 10-ը կաշխատենք բոլոր օբյեկտները ապահովել ջրով»։
Zinvor.info

Հեշթեգներ. Լաչին   Ադրբեջան  


Լրահոս