Բաքվում դժգոհ են ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունից
 Բաքվում դժգոհ են ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունից
18:15     26 08 2022    
«Գործնականում չգործող Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ը հեռանա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից»։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, այս մասին ասել է նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով օգոստոսի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մամուլին համար հայտարարությունը։

«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելը ոչ մի կերպ չի ծառայում կարգավորմանը»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս