Ղազախստանի նախագահ. Մենք տեսնում ենք, թե ինչպես է դինամիկ վերածնվում Ղարաբաղը
  Ղազախստանի նախագահ.  Մենք տեսնում ենք, թե ինչպես է դինամիկ վերածնվում Ղարաբաղը
18:09     24 08 2022    
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կանոնադրության և բանաձևերի համաձայն հաղթականորեն վերականգնելով տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանը թևակոխել է իր զարգացման նոր դարաշրջան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Akorda-ի մամուլի ծառայությանը, այս մասին Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը լրագրողներին հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։

«Եվ սա Ադրբեջանի ազգային առաջնորդ, մեր եղբայրական երկրի նախագահ Իլհամ Հեյդար օղլու Ալիևի անձնական մեծ վաստակն է։ Օգտվելով առիթից՝ կրկին ուզում եմ նշել, որ Ձեր ուժեղ ղեկավարությամբ Ադրբեջանն այսօր նկատելի արդյունքների է հասնում իր զարգացման մեջ: Մենք դիտարկում ենք այս միտումները ձեր երկրում, անկեղծորեն ուրախանում ենք: Մենք նաև տեսնում ենք, թե ինչպես են դինամիկ կերպով վերածնվում Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը: Ձեր անձնական ջանքերի շնորհիվ այս տարածաշրջանը մոտ ապագայում կվերածվի բարգավաճող տարածաշրջանի, և կասկած չկա դրանում:

Ղազախստանն իր հերթին պատրաստ է որոշակի ներդրում ունենալ այս վեհ գործում։ Այսօր տեղի ունեցավ մեր նվերի շնորհանդեսը։ Ղազախ ժողովրդի անունից մինչև հաջորդ տարվա վերջը Ֆիզուլի քաղաքում կկառուցվի Կուրմանգազիի անվան արվեստի դպրոց»,- հայատարարել է Տոկաևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղազախստան   Ադրբեջան  


Լրահոս