Նախագահ Տոկաևը ժամանել է Ադրբեջան
 Նախագահ Տոկաևը ժամանել է Ադրբեջան
12:17     24 08 2022    
Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է Ղազախստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայության պաշտոնական Telegram ալիքը՝ «Բորտ N1»-ը։

Բաքվի օդանավակայանում Ղազախստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը և փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Այցի շրջանակներում նախատեսվում են բանակցություններ Ադրբեջանի և Ղազախստանի նախագահների միջև նեղ և ընդլայնված կազմով։ Սպասվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։

Բանակցությունների արդյունքներով կստորագրվեն ադրբեջանա-ղազախական մի շարք պայմանագրեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Տոկաև  


Լրահոս