Չավուշօղլու. Հարավային Կովկասում խաղաղության գրավականը խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի և Ադրբեջանի միջև
  Չավուշօղլու.  Հարավային Կովկասում խաղաղության գրավականը խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի և Ադրբեջանի միջև
15:10     23 08 2022    
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այս մասին հայտարարել է Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները չորս զրույց են ունեցել։ Խոսքը կապերի փուլային կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես է եկել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Քայլերն այս ուղղությամբ շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ ավիակապի վերականգնման և այլնի մասին է։ Ձեռնարկվել են որոշակի քայլեր առևտրային ոլորտում»,- ասել է թուրք նախարարը։

Ընդ որում՝ նա սուբյեկտիվ է անվանել Անկարայի և Երևանի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի շփումներից կտրված ընկալելու փորձերը։

«Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման գրավականը մասշտաբային խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բաքուն ներկայացրել է իր նախաձեռնությունները, որոնց Երևանը չի պատասխանել։ Ստեղծվել է համատեղ հանձնաժողով, որը պետք է սկսի աշխատանքը։ Խոսքը նաև Զանգեզուրի միջանցքի մասին է։ Սակայն Հայաստանում անհանգստացած են դրանից։ Երևանում պետք է կողմնորոշվեն՝ արդյո՞ք իրենք խաղաղություն են ուզում»,- շարունակել է թուրք նախարարը։

Նա ընդգծել է, որ հայկական զորքերը երկու տարի անց դեռևս չեն հեռացել Ադրբեջանի տարածքից։ «Հայաստանի անկեղծ չլինելը կարգավորման գործընթացում ակնհայտ է բոլորին։ Երևանում պետք է իմանան, որ Անկարան ոչ մի թաքուն պլան չունի Բաքվից։ Մենք խաղաղության կողմնակից ենք»։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս