Դեսպան. Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը կազմում են Հյուսիս-Հարավ միջանցքի հիմքը
  Դեսպան.  Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը կազմում են Հյուսիս-Հարավ միջանցքի հիմքը
11:06     23 08 2022    
Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը կազմում են Հյուսիս-Հարավ միջանցքի հիմքը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին։

Նա նշել է, որ տարանցումը հեշտացնելու նպատակով այսօր ստորագրված փոխըմբռնման եռակողմ հուշագիրը վկայում է, որ երկրի արտաքին առևտրում առաջընթաց է տեղի ունեցել։

«Հնդկաստանի միանալն այս մեխանիզմին ավելի է խթանում միջանցքի զարգացումը»,- գրել է դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս