«Հրապարակ». Ադրբեջանը սպառնացել է զորք մտցնել Զաբուխ, եթե հայերը շարունակեն այրել տները
  «Հրապարակ».  Ադրբեջանը սպառնացել է զորք մտցնել Զաբուխ, եթե հայերը շարունակեն այրել տները
15:07     22 08 2022    
«Հրապարակ» թերթը գրում է, որ չնայած Ադրբեջանի Լաչինի շրջանի Զաբուխ գյուղում ապօրինի բնակվող հայերը նախազգուշացվել էին՝ նախքան տարհանումը չայրել իրենց տները, այնուամենայնիվ, նրանք շարունակում են դա անել։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ պարբերականը գրում է, որ ամեն անգամ՝ երբ հայերը տուն են այրում կամ հրկիզում անտառը, Ադրբեջանը դիմում է միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ բնապահպանական, և որպես ապացույց համապատասխան տեսանյութեր ներկայացնում:

Բացի այդ, Բաքուն անմիջապես նախազգուշացնում է ռուս խաղաղապահներին, որ եթե նրանք միջոցներ չձեռնարկեն, ապա ադրբեջանական ստորաբաժանումներ են մտցվելու Զաբուխ։ Եւ ռուս խաղաղապահները իրենք են միջոցներ ձեռնարկում։ Երեկ Զաբուխում այրված տան հետ կապված էլ է նման սուր իրավիճակ առաջացել և ռուս խաղաղապահների իրարանցումը դրանով է պայմանավորված եղել։

Զաբուխի «համայնքապետ» Անդրանիկ Չավուշյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատել է այդ լուրը, որ հրդեհը արագ հանգցրել են:

Միաժամանակ, Ղարաբաղում ապօրինի հայկական ավազակախմբերի մնացորդների ներկայացուցիչները լրագրողին հայտնել են, որ «հայերը հեռանալուց հետո ադրբեջանցիները չեն ապրելու այդ տներում։

«Այս պահվածքը պատասխանն է այն բանի, որ մենք ժամանակին քանդել ենք Աղդամն ու իրենց բնակավայրերը, օգտագործել ենք իրենց հողերը, թեև այնտեղ չենք ապրել: Հիմա իրենք վրեժ են լուծում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զաբուխ  


Լրահոս